Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական կարիերան ավարտելու մասին նորությունից հետո Նյու-Յորքի ֆոնդայի բորսայում «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի արժեքը անկում է արձանագրել:
Ինչպես հայտնի է, 2012 թվականի օգոստոսին «կարմիր սատանաները» իրենց բաժնետոմսերի 10%-ը դրեցին ֆոնդային բորսայում, որից հետո այդ փաթեթի արժեքը բարձրացավ 34%-ով:
Սակայն երեկ, երբ հայտնի դարձավ Սէր Ալեքսի հեռանալու մասին, ակումբի բաժնետոմսերի արժեքը նվազեց 4.5%-ով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելացնենք, որ «Յունայթեդի» հաջորդ մարզչի հավանական թեկնածուների թվում են Դևիդ Մոյեսը և Ժոզե Մոուրինյոն: