«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստներ Գարի Նևիլը, Ֆիլ Նևիլը, Ռայան Գիգգսը, Փոլ Սքոուլզը և Նիկի Բատտը կդառնան «Սոլֆորդ Սիթի» ակումբի սեփականատերերը:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը գործարքն ավարտին կհասնի ամռանը: Իրենց համաձայնությունը պետք է տան Ագլիայի ֆուտբոլի ասոցիացիան և այն լիգան, որում հանդես է գալիս «Սոլֆորդը»:
Սոլֆորդը Մանչեսթերի արվարձանն է, ինչով էլ պայմանավորված է տեղական ակումբում ներդրումներ անելու ցանկությունը: Ռայան Գիգգսն այժմ հանդես է գալիս «Յունայթեդում», իսկ Ֆիլ Նևիլը աշխատում է մանկունյանցիների մարզչական շտաբում: