«Մանչեսթեր Յունայթեդը» հանել է «Օլդ Թրաֆորդի» մոտ տեղադրված հսկա պաստառը, որի վրա պատկերված է Կրիշտիանու Ռոնալդուն:
Ռոնալդուն «Յունայթեդի» համար մի քանի շատ ցավալի հայտարարություններ է արել Պիրս Մորգանի հետ ունեցած իր աղմկահարույց հարցազրույցում՝ ակումբին մեղադրելով երկար տարիներ անգործության և առաջընթացի բացակայության մեջ։
«Կարմիր սատանաները» դեռ որևէ քայլ չեն ձեռնարկել ըմբոստ խաղացողի նկատմամբ, սակայն ակումբի առաջին կոնկրետ արձագանքն արդեն հետևել է։
«Յունայթեդը» երեքշաբթի օրը հեռացրել է 37-ամյա պորտուգալացուն պատկերող պաստառը իրենց մարզադաշտի պատի վրայից, հայտնում է Daily Mail-ը:
Բացի այդ, «սատանաների» երկրպագուները «Օլդ Թրաֆորդ» կվերադառնան միայն դեկտեմբերի 21-ին, երբ Լիգայի գավաթում Էրիկ Տեն Հագի թիմը կխաղա «Բերնլիի» հետ։