«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն իրենց թիմի տարվա ֆուտբոլիստ են ճանաչել կիսապաշտպան Մայքլ Կարրիկին:
Մայքլը «կարմիր ստանաների» կազմում հանդես է գալիս 2006 թվականից և արդեն իր անվան դիմաց երեք հարյուրից ավել խաղ ունի: Սակայն, ինչպես Սէր Ալեքս Ֆերգյուսոնն էր հայտնել, Կարրիկի կարիերայի լավագույն մրցաշրջանը հենց այս մրցաշրջանն է:
31-ամյա ֆուտբոլիստի փայլուն խաղն աննկատ չմնաց: «Յունայթեդի» ֆուտբոլիստները ձայների մեծամասնությամբ Կարրիկին ընտրել են իրենց թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Ավելացնենք, որ «Յունայթեդի» երկրպագուների կարծիքով թիմի լավագույն ֆուտբոլիստը Ռոբին վան Պերսին է: