«Մանչեսթեր Յունայթեդ»-ը անչափ դրամատիկ խաղում շատ դժվարին հաղթանակ տարավ: «Մանկունյանցիներ»-ը հյուրընկալվել էին «Վիլլա Պարկ»-ում: Տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ ավստրիացի հարձակվող Անդրեաս Վեյմանը՝ 45+1ր, 50ր., իսկ «Յունայթեդ»-ից՝ Խավիեր Էրնանդեսը: Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ: Ալեքս Ֆերգյուսոնի սաները խաղի ընթացքում պարտվում էին 2:0 հաշվով:
«Աստոն Վիլլա» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:3
Անդրեաս Վեյման, 45+1ր, 50ր – Խավիեր Էրնանդես, 58ր, 88ր, Ռոն Վլար, 63ր (ինքնագոլ)