«Ինտեր»-ի հոլանդացի Կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նորից հայտնվել է անգլիական ակումբի նշանառության տակ: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ինտեր»-ը պատրաստ է վաճառել Սնեյդերին: Սպասվում է, որ «ներաձուրիներ»-ի ղեկավարությունը կնդունի «Մանչեսթեր Յունայեդ»-ի 20 մլն եվրոյի առաջարկը: «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին շարունակում է նրան դուրս թողնել թիմի հայտացուցակից: Բացի այդ ֆուտբոլիստին արգելվել է օգտվել Twitter-ից:
Հիշեցնենք, որ հոլանդացին «Ինտեր» է տեղափոխվել 2009թ-ին, մասնակցել է 73 խաղի և խփել 13 գնդակ: