«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է «Սելթիկ»-ի կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով: Քենիացին Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում իսկական հերոս դարձավ օգնելով թիմին կերտել «Բարսելոնա»-յի դեմ հաղթանակը: Վանյամը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղընկերներին հաջողվեց տանել անակնկալ հաղթանակ՝ 2:1 : «Մանկունյանցիներ»-ը պատրաստվում են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 12 մլն ֆունտ:
Նշենք, որ նախորդ շաբաթ շոտլանդական ակումբի մարզիչը իր ֆուտբոլիստին գնահատել էր 25 մլն ֆունտ: Սակայն ակումբը պատրաստ է գնալ զիջումների, քանի որ քենիացու պայմանագիրը լրանում է 2014թ-ին, իսկ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն: Daily Mail