• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յունաս Օլսոնը կարծում է, որ ութերորդ հորիզոնականը «Վեստ Բրոմվիչի» համար լավագույն արդյունքն է

Յունաս Օլսոն «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Յունաս Օլսոնն «անիրական» է համարում իր թիմի համար ավելի բարձր դիրք զբաղեցնելը, քան Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում զբաղեցրած 8-րդ տեղն էր:

Սթիվ Քլարկը, ով անցած ամռանն է գլխավորել «Վեստ Բրոմվիչը», շատ գրավիչ թիմ էր ստեղծել, որը երկար ժամանակ հավակնում էր ոչ միայն եվրոգավաթի գոտի մտնել, այլև անգամ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար էր պայքարում:

Եվ չնայած մրցաշրջանի վերջում «Վեստ Բրոմվիչն» «ընդամենը» 8-րդ տեղը զբաղեցրեց, Օլսոնը վստահ է, որ իր թիմը դժվար կարողանա բարելավել այդ արդյունքը:

-Անցած մրցաշրջանում մենք առաջ էինք բոլոր այն ակումբներից, որոնց հետ իսկապես կարող ենք հավասար պայքար մղել, իսկ պայքարել մնացած 7 հորիզոնականները զբաղեցրած ակումբների հետ բարդ խնդիր է:

Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հնարավոր է մեզ հաջողվի, բայց բարդ է պայքարել այս 7 ակումբների հետ ամբողջ մրցաշրջանի ընթացքում, քանի որ նրանց բյուջեն շատ ավելի մեծ է,- Օլսոնի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր