«Մոնպելյեի» կիսապաշտպան Յունես Բելհանդան հայտնել է, որ ցանկություն ունի տեղափոխվել Պրեմիեր Լիգա, բայց ընդունում է, որ ակումբից հեռանալը գուցե տեղի չունենա:
Ինչպես հայտնի է, 23-ամյա մարոկկացու ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում է «Աստոն Վիլլան»: Բելհանդան դեմ չէ իր ուժերը փորձել Անգլիայում, բայց այս հարցում կարևոր է «Մոնպելյեի» դիրքորոշումը:
-Դեռևս ոչինչ որոշված չէ: Իմ ակումբն ինձ համար ցանկանում է 15 մլն ստանալ, և քիչ ակումբներ կան, որ իրենց կարող են դա թույլ տալ:
Ես միշտ ասել եմ, որ նախընտրում եմ Անգլիա տեղափոխվել, բայց, եթե ոչ մի ակումբ համաձայնության չգա իմ տրանսֆերի հարցում, ապա ես ոչ մի տեղ չեմ գնա,- Բելհանդայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: