«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Արսենալին» 1:3 հաշվով հաղթելը իր թիմի համար որևէ դժվարությամբ չներկայացրեց:
Երեքշաբթի երեկոյան «Բավարիան» հյուրընկալվելիս հաղթելով «Արսենալին»՝ մեծ քայլ կատարեց 1/4 եզրափակչի համար: Հայնկեսը գոհ է այն մարզավիճակից, որ այժմ ունի իր թիմը:
-Մեր թիմը շատ թեթև էր խաղում: Այժմ մենք զարմանալի մարզավիճակում ենք գտնվում: Մեր կարգը այնքան բարձր է, որ կարող ենք մրցակցին պատժել անգամ մանր սխալների դեպքում:
Մեծ հաջողություն է Անգլիայում հաղթել անգլիական ակումբին: Մենք հիանալի մեկնարկեցինք և ընդհանրապես, մենք լավ խաղ անցկացրինք,- ասել է Հայնկեսը: Goal