Տեսնելով Ժոզե Մոուրինյոյի «Չելսիի» անմխիթար խաղն ու արդյունքները` որոշեցինք անդրադառնալ այս թեմային:
Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո, որը դարձավ այս մրցաշրջանում «Չելսիի» համար 3-րդ պարտությունը, շատ մասնագետներ սկեցին մտածել, որ Ժոզեն, հնարավոր է՝ մոտ ժամանակներս հեռացվի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Այսպիսի դեպքի մենք արդեն ականատես ենք եղել 2007 թվականին, երբ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը վատ խաղի և ոչ բավարար արդյունքների պատճառով զբաղեցրած պաշտոնից ազատեց պորտուգալացուն։
Եկեք ավելի մանրամասն վերհիշենք, թե ի՞նչ տեղի ունեցավ 2007 թվականին և համեմատենք այօրվա հետ:
2007 – Մոուրինյոյի հեռացման պատճառները
-«Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը` (1:1) (0:3 11մ հարվածաշարում):
-Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում տնային ոչ-ոքին «Ռուսենբորգի» հետ:
-Մոուրինյոյի հրապարակավ խոսքերը, ըստ որոնց ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հաճախ է խառնվում թիմի գործերին, մասնավորապես` Անդրեյ Շևչենկոյի տրանսֆերը կայացել էր Աբրամովիչի ցանկությամբ, որին էլ դեմ էր եղել Ժոզեն:
-Ակումբի ղեկավարության դժգոհությունը կապված մրցաշարային աղյուսակում «Չելսիի» զբաղեցրած դիրքի հետ:
Մրցաշարային աղյուսակը Ժոզե Մոուրինյոյի հեռացման օրը` սեպտեմբերի 20, 2007թ
Հեռացման պահին Մոուրինյոյի պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2010 թվականը: Հրաժարագինը կազմում էր 8.1մլն ֆունտ (11 մլն եվրո):
Պատճառներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ Ռոման Աբրամովիչի համար այս անգամ ևս հրաժարվելու Ժոզե Մոուրինյոյի ծառայություններից`
-«Արսենալից» կրած պարտությունը Սուպերգավաթի խաղում (0:1):
-Մոուրինյոյի անհասկանալի սկանդալը բժշկական անձնակազմի հետ:
-Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունը (3:0):
-Ամենավատ մեկնարկը «Չելսիի» պատմության մեջ 1986 թվականից ի վեր:
-Սարսափելի իրավիճակ բաց թողած գոլերի առումով` 12 գոլ 5 խաղում:
-Վատ խաղ, անբավարար արդյունք, անընդհատ դժգոհություններ, տեղի-անտեղի մեղադրանքներ և այլն:
Մրցաշարային աղյուսակն այս պահին`
Բայց Ժոզե Մոուրինյոյին իր աշխատանքից հեռացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Բոլորովին վերջերս «Յուրահատուկը» երկարաձգեց «Չելսիի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականը: Դրա շնորհիվ Ժոզե Մոուրինյոն դարձավ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ հարկերը հանած ստանալով տարեկան 7.25 մլն ֆունտ: Այստեղից հետևություն, որ նրա հեռացման դեպքում հրաժարագինը կկազմի 29 մլն ֆունտ: Իսկ դա, չնայած Աբրամովիչի անսահման միլիոններին` բավականին կլորիկ գումար է։
Կշարունակի արդյո՞ք Մոուրինյոն կատարել իր աշխատանքը լոնդոնյան ակումբում, թե երկրորդ անգամ կհեռացվի «Չելսիի» ղեկից։ «Յուրահատուկին» կհաջողվի՞ դառնալ պատմության մեջ առաջին մարզիչը, ով Չեմպիոնների Լիգան հաղթել է 3 տարբեր ակումբների հետ, ցույց կտա միայն ժամանակը։ COYB
Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի