Դորտմունդի «Բորուսսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ չի պատրաստվում մոտակա ապագայում գլխավորել որևէ անգլիական ակումբ:
-Զարմանալի է, որ իմ անունը կապվում է «Չելսի»-ի և «Լիվերպուլ»-ի հետ: «Կլոպը անգլիական գրանդ ակումբներից մեկի ապագա մարզիչ», շատ լավ է հչում: Անգլիական թերթերը անգամ որոշել էին՝ այդպես էլ պետք է լինի, բայց դա չի համապատասխանում իրականությանը:
Ես հիմա գործող պայմանագիր ունեմ «Բորուսսիա»-ի հետ: Չկա մեկ այլ տարբերակ, որը կստիպի լքել այս ակումբը: Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը, բայց ես հիմա աշխատում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, ինձ ամեն ինչ գոհացնում է,- Կլոպի խոսքերն է մեջբերում France Football-ը: