«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր հետ չի կրկնվի իր հայրենակից և գործընկեր Թոմաս Տուխելի ճակատագիրը, ով նախօրեին հեռացվել էր «Չելսիից»։
«Լիվերպուլը» ոչ միայն մեկ միավորով զիջում է «Չելսիին» Պրեմիեր լիգայում, այլև Չեմպիոնների լիգայում ավելի վատ է մեկնարկել, քան «կապույտները»՝ 4-1 հաշվով պարտվելով «Նապոլիին»:
Այնուամենայնիվ, Կլոպը համոզված է, որ իր ղեկավարներն ավելի համբերատար կլինեն, քան Թոդ Բելին, ով շտապեց հեռացնել Տուխելին։
«Արդյո՞ք ես անհանգստանում եմ իմ ապագայի համար Տուխելի հապճեպ պաշտոնանկությունից հետո, ոչ, իրականում ոչ, բայց ո՞վ գիտի»:
«Տարբերությունն այն է, որ նրանք («Չելսիի» սեփականատերերը) այլ տեսակի սեփականատերեր են: Մեր սեփականատերերը ավելի հանգիստ են և ակնկալում են, որ ես կկարգավորեմ այս իրավիճակը, այլ ոչ թե մտածեն, թե ով կանի դա իմ փոխարեն»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը.