«Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ «Այաքսը» մերժել է «Արսենալի» կատարած առաջարկը, որը կազմում էր 30 միլիոն ֆունտ ստեռլինգ, Տիմբերին գնելու համար:
Չնայած այդ բացասական պատասխանին, «զինագործները» շարունակեցին բանակցությունները և այժմ, ինչպես հայտնում է Sky Sport Germany-ին, 22 ամյա հոլանդացու շուրջ տարվող բանակցությունները հասնում են իրենց տրամանաբանական ավարտին:
Ակնկալվում է, որ «Այաքսը» բանակցությունների արդյունքում կստանա 40-45 միլիոն եվրո փոխհատուցում (34,4-38,7 միլիոն ֆունտ ստեռլինգ) գումարած բոնուսներ: Նշվում է նաև, որ Տիմբերը, արդեն տվել է իր հավանությունը այդ գործընթացին։