«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իր վինգեր Լուիշ Նանիին «Ֆեներբահչեին» վաճառելու մասին: Գործարքն արժեցել է 4 մլն ֆունտ:
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «կարմիր սատանաներին» միացավ 2007 թվականին և այդ պահից մասնակցել է 230 խաղի՝ դառնալով 41 գոլի հեղինակ: 2008թ-ին Նանին հետխաղաղյա 11 մետրանոցների հարվածաշարում դիպուկ հարվածով օգնեց «Յունայթեդին» նվաճել Չեմպիոնների Լիգան:
Հետագայում աստիճանաբար ընկավ նրա խաղամակարդակը և պորտուգալացին լրջորեն մտածում էր ակումբից հեռանալու մասին, սակայն Դևիդ Մոյեսը, ով 2013/14 մրցաշրջանում գլխավորեց «Յունայթեդը», նրան նոր պայմանագիր առաջարկեց:
Պայմանագիրն ստորագրելուց հետո էլ Նանին չբարելավեց խաղը, և նախորդ մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց «Սպորտինգ»՝ մաս դառնալով Մարկոս Ռոխոյի գործարքին, ով միացավ «Յունայթեդին»:
Այսօր Նանին բուժզննում անցավ «Ֆեներբահչեում» և պայմանագիր ստորագրեց թուրքական ակումբի հետ, որը ցանկանում է գնել նաև Ռոբին վան Պերսիին: