«Մանկունյանցիների» վինգերներ Նանին և Վալենսիան չեն մասնակցի Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի «Ռեդինգ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին: Եթե Անտոնիոն կարող է վերադառնալ մանչեսթերյան դերբիից առաջ, ապա պորտուգալացին բաց կթողնի մի ամբողջ ամիս: Սէր Ալեքսը հայտնել է, որ Նանին վնասել է ծնկան ջիլը և ապաքինման համար անհրաժեշտ կլինի չորսից հինգ շաբաթ: