• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նանի. «Մարզիչը կարող է նորից ինձ վստահել»

Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին կարծում է, որ գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարող է նորից իրեն վստահել:

Անցած ամառ պորտուգալացին տարաձայնություններ ուներ նոր պայմանագրի շուրջ: Սրան պետք է ավելացնել նաև նրա վնասվածքը, որի պատճառով երկու ամիս բացակայեց: Այդ ժամանակ ֆուտբոլիստը մոտ էր «Օլդ Թրաֆորդից» հեռանալուն:

Մինչդեռ Նանին լուծեց առողջական խնդիրները և շարք վերադարձավ: Նա տեղ գրավեց թիմի հիմնական կազմում և մասնավորապես հենց մեկնարկային րոպեներից դաշտ դուրս եկավ «Ռեալի» հետ խաղում:

-Ցանկանում եմ ապացուցել մարզչին, որ յուրաքանչյուր խաղում նա կարող է վստահել և հույսը դնել ինձ վրա: Ցանկանում եմ ապացուցել նրան, որ իմ ջանքերը կարող են հաղթանակ բերել:

Շարունակում եմ տքնաջան մարզվել, որպեսզի ամեն անգամ, երբ ինձ հնարավորություն տրվի, ես դա օգտագործեմ,- հայտնել է Նանին:

Բացի այդ կիսապաշտպանը նշել է, որ իր ներկայիս մարզավիճակում կարող է դառնալ կարևորագույն տարր իր թիմի համար մրցաշրջանի մնացած հատվածում:

-Իմ ժամանակն է, և կարծում եմ, որ կարող եմ կարևոր դեր ունենալ թիմի համար առաջիկա հանդիպումներում: Ինձ համար ամեն ինչ դեռ առջևում է,- ավելացրել է պորտուգալացին: The Independent

Հետաքրքիր փաստեր