«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը հայտնել է, որ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իր հարձակվող Էդինսոն Կավանիին:
Մինչև այսօր ուրուգվայցի հարձակվողի համար գլխավոր ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր Սիթին»: Սակայն Պրեմիեր Լիգայի իր մրցակցի հետ պատրաստ է պայքարի մեջ մտնել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
-«Չելսին» ցանկանում է Կավանիին… «Կապույտները» դրա համար մոտակա ժամերին պետք է կապնվեն ինձ հետ:
Ուրախ կլինեմ, եթե Էդինսոնը մնա: Եթե նա հեռանա, մենք նրան փոխարինող կգտնենք՝ օգտագործելով նրա վաճառքից ստացված 53.5 մլն ֆունտը,- Radio Marte-ին տված հարցազրույցում ասել է Դի Լաուրենտիսը: