«Բորնմուտի» կիսապաշտպան Համեդ Տրաորեն վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի»:
Տրաորեն «Բորնմուին» է միացել միայն մեկ տարի առաջ՝ վարձավճարով «Սասուոլոյից»: Այնուհետև «բալերը» Համեդին գնեց իտալական ակումբից 20 միլիոն ֆունտով:
«Բորնմուտում» անցկացրած մեկ տարվա ընթացքում Տրաորեն ընդամենը 13 հանդիպման է մասնակցել, որոնցից վեցը՝ այս մրցաշրջանում: Համեդը վերջին անգամ Պրեմիեր լիգայում խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերին։
Ստեղծված իրավիճակում 23 ամյա կիսապաշտպանը, որն այժմ Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում մասնակցում է Աֆրիկայի առաջնությանը, նախընտրեց վերադառնալ Սերիա Ա։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Նապոլին» ստացել է Տրաորեին մրցաշրջանի վերջում 21,5 միլիոն ֆունտով գնելու տարբերակ: