«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մատիյա Նաստասիչը բաց կթողնի Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը:
Ինչպես հայտնում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:
Սերբիայի հավաքականի պաշտպանը վնասված է ստացել «Սանդերլենդի» հետ ընկերական խաղի ընթացքում, որն անցկացնում էր անգլիական ակումբների ասիական շրջագայության շրջանակներում:
Հավելենք նաև, որ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով ոտքի վնասվածքի պատճառով բաց է թողել մինչմրցաշրջանային նախապատրաստությունը, շաբաթվա վերջում կմիանա մարզումներին:
Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» առաջին խաղը կկայանա օգոստոսի 19-ին` «Նյուքասլի» դեմ: