• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նասրին և Կաբայեն «ՊՍԺ»-ի ուշադրության կենտրոնում

Յոհան Կաբայե, Սամիր Նասրի«Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ իր ակումբը հետաքրքրված է ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Սամիր Նասրիի և Յոհան Կաբայեի ծառայություններով, ովքեր հանդես են գալիս համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիում» և «Նյուքասլ Յունայթեդում»:

Վերջին օրերին կրկին խոսվում է Ռունիի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին, սակայն, ինչպես երևում է, ֆրանսիական ակումբը այլ հետաքրքրություն ունի:

-Ուեյն Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ նրան գնել: Նա «Յունայթեդի» կուռքն է: Մենք առաջարկ չենք արել Կրիշտիանու Ռոնալդուի համար: Ես նաև չեմ լսել Ռունիի և Էդինսոն Կավանիի մասին:

Տրանսֆերային պատուհանը բացվելուց հնարավոր է մենք ուշադրությունը ուղղենք Իսպանիա կամ Անգլիա: Ինձ դուր է գալիս ֆրանսիացի ֆուտբոլիստներ հրավիրելու տարբերակը: Հնարավոր է Նասրիին, Ռիբերիին կամ Յոհան Կաբայեին: Սակայն ես չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր