«Չելսիի» երիտասարդ կիսապաշտպան Նատան Ակեն նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել «ազնվականների» հետ:
Ակեն, ով կարող է խաղալ որպես կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան և հենակետային կիսապաշտպան, նոր պայմանագիր ստացավ շնորհիվ թիմում անցկացրած վեց խաղերի:
-Ես շատ ուրախ եմ, որ «Չելսին» ինձ նոր պայմանագիր առաջարկեց: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ակումբն արել է ինձ համար: Ես կշարունակեմ աշխատել առավելագույն ջանասիրությամբ,- ասել է Ակեն:
Սպասվում է, որ այժմ 18-ամյա հոլանդացին վարձավճարով կուղարկվի այլ ակումբ: Խոսվում է, որ Ակեին ցանկանում են վարձվճարով վերցնել Անգլիայի գավաթակիթ «Ուիգան Ատլետիկը» և «Միդլսբրոն»: «Չելսիի» մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ Լուկաս Պիազոն վարձավճարով տեղափոխվել է «Վիտեսս»: