«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է հարձակվող Մարկուս Ռաշֆորդի վերադարձը հաջորդ ամիս «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիի համար:
Մկանային վնասվածքի պատճառով 24-ամյա Ռաշֆորդը բացակայում էր սեպտեմբերի 4-ին կայացած «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի խաղից։
Մարկուսը բաց է թողել «Յունայթեդի» վերջին երկու հանդիպումները և չի հրավիրվել Անգլիայի հավաքական Իտալիայի և Գերմանիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության խաղերին:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ոչ միանշանակ պատասխանեց Ռաշֆորդի վերադարձի ժամկետներին վերաբորվող հարցին, միայն նշեց, որ Մարկուսը «շուտով» կլավանա։
Այնուամենայնիվ, ESPN-ին հայտնի է դարձել, որ «Յունայթեդը» հույս ունի, որ Ռաշֆորդը կվերադառնա շարք հոկտեմբերի 2-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի արտագնա խաղում:
Հավելենք, որ մինչ վնասվածքը Մարկուսը հիանալի մարզավիճակում էր՝ չորս խաղում խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։