«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր թիմի հարձակվող Ալվարո Նեգրեդոն ոտքի վնասվածքի պատճառով վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի երկու-երեք ամիս:
«Հարթսի» դեմ ընկերական խաղում 28-ամյա իսպանացին լուրջ վնասվածք էր ստացել, ինչի պատճառով անհրաժեշտ եղավ վիրահատական միջամտություն:
-Այսօր Ալվարոն վիրահատվել է և, հավանական է, որ բաց կթողնի երկու-երեք ամիս: Դա լուրջ հարված էր մեզ համար, քանի որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար,- ասել է Պելեգրինին: The Guardian