• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեգրեդոն հաջորդ շաբաթ կդառնա «Սիթիի» ֆուտբոլիստ

Ալվարո ՆեգրեդոՀաջորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթին» ավարտին կհասցնի «Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տեղափոխությունը: «Քաղաքայինները» Նեգրեդոյի համար կվճարեն 20 մլն ֆունտ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Իսպանիայի հավաքականի 27-ամյա հարձակվողը գրեթե տեղափոխվել էր «Ատլետիկո Մադրիդ», սակայն «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին հաջողվել է համոզել Ալվարոյին, որ հետևի իրեն և տեղափոխվի Պրեմիեր Լիգա:

Պետք է նշել, որ Պելեգրինին փորձել է ձեռք բերել Նեգրեդոյին, երբ դեռ գլխավորում էր «Մալագան»: Սակայն Մանուելի նախկին ակումբը չուներ նման ֆինանսական միջոցներ, որոնք ունի «Սիթին»:

«Սիթին» հարձակման գիծն ուժեղացնելու խնդիր ունի, քանի որ կես տարվա ընթացքում թիմից հեռացան Մարիո Բալոտելին և Կարլոս Տևեսը: Հաշվի առնելով տեղեկությունն այն մասին, որ «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին կտեղափոխվի «ՊՍԺ», Պելեգրինիին այլ տարբերակներ չեն մնում:

Հավելենք, որ այս մրցաշրջանում Նեգրեդոն Լա Լիգայում խփած 25 գոլով ռմբարկուների ցուցակում 4-րդն էր, իսկ իսպանացիների շրջանում` 1-ինը:

Հետաքրքիր փաստեր