«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչը հայտնել է, որ առողջական խնդիրներն անցյալում են մնացել:
Սերբ պաշտպանը ծնկի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել վերջին երկու մրցաշրջանների մեծ մասը: Սակայն այդ շրջանն այժմ անցել է և Վիդիչը պատրաստ է կրկին օգնել իր թիմին:
-Դա այլևս ինձ չի անհանգստացնում, քանի որ ես ինձ շատ լավ եմ զգում և լավ մարզվում եմ: Այդ վնասվածքը պատահականություն էր․ ֆուտբոլիստներից մեկը կանգնեց ոտքիս և խնդիրներ առաջացավ ծնկիս հատվածում:
Դրանից հետո այլ խնդիրներ առաջացան, սակայն այժմ այդ ամենն անցյալում է և ես բոլոր ֆուտբոլիստների հավասար մարզվում եմ,- ասել է Վիդիչը: Daily Mirror