Լոնդոնի ոստիկաններն «Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտներին ձերբակալել են՝ իր սեփական բնակարանին վնաս հասցնելու պատճառով:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ոստիկանություն զանգահարել են 25-ամյա դանիացու հարևանները, ովքեր աղմուկ են լսել Նիկլասի բնակարանից:
Կանչով եկած ոստիկանները ստիպված են եղել ձերբակալել Բենդտներին, ով, ինչպես երևում է հսկիչ տեսախցիկների տեսագրությունից, վատ տրամադրությամբ է վերադարձել «Արսենալի» մարզումից, ջարդել է բնակարանի պատուհանը, ներս է մտել, իսկ հետո փորձել է ոտքով բացել մարզումների սրահը:
Ոստիկանական բաժանմունքում բացատրագիր տալուց հետո ֆուտբոլիստին բաց են թողել, սակայն դանիացու գործողությունների պատճառը մնում է անհասկանալի: