«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնսն իր թիմակից Նիկ Պոուպին անվանել է աշխարհի լավագույն դարպասապահ։
Ամուր պաշտպանությունն այս պահին ԱՊԼ-ի թոփ-4-ում մնալու «Նյուքասլի» հիմնական գրավականն է: Այն նաև օգնում է «կաչաղակներին» առաջ գնալ Լիգայի գավաթում:
Նախորդ օրը Պոուպը երկու փայլուն սեյվով օգնեց «Նյուքասլին» հաղթել «Սաութհեմպտոնին» Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում (0-1):
Այսպիսով, Պոուպը 10 խաղ անընդմեջ գոլ բաց չի թողնում, և Նիկի նման անթերի խաղը դարպասում ուրախացնում է Գիմարայնսին։
«Մեկ գոլ — դա կարևոր է, մենք կարող էինք ավելի շատ խփել, բայց ամենակարևորն այն է, որ մենք մեկ գնդակով առաջ անցանք «Սաութհեմպտոնից»:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկ Պոուպին: Կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն դարպասապահն է: Եկեք շարունակենք լավ աշխատանքը»,- ասել է Գիմարայնսը Sky Sports-ին տված հարցազրույցում: