«Նյուքասլը» մոտ է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային 50 միլիոն ֆունտով ձեռք բերելուն:
Առայժմ «Նյուքասլի» գլխավոր թիրախները հանդիսանում են «Լեսթերից» Ջեյմս Մեդիսոնը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյը:
Այնուամենայնիվ, «կաչաղակները» որոշել են առաջին հերթին օգտվել Բարելայի ծառայություններից, ով օգնեց «Ինտերին» հաղթել երկու ներքին գավաթի մրցաշարերում և այս մրցաշրջանում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Նյուքասլը» և «Ինտերը» վերջին օրերին զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում, հաղորդում է The Telegraph-ը, սակայն գործարքը դեռևս պետք է վերջնական տեսքի բերվի:
26 ամյա Բարելան, ով 43 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, կարող է դառնալ Էդդի Հաուի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Բարելան բարձր աշխատանքային էթիկա ունի և վերջին մի քանի տարիների ընթացքում վաստակել է Եվրոպայի լավագույն պաշտպանական ոճի կիսապաշտպաններից մեկի համբավը: Նիկոլոն նույնքան լավ է իրենք դրսևորում նաև հարձակվողական գործողությունների ժամանակ՝ այս մրցաշրջանում Ա Սերիայի 35 խաղում խփելով ութ գոլ: