«Նյուքասլ Յունայթեդը» հայտարարել է դանիական «Օդենսեի» վինգեր Յանկուբա Մինտեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Մինտեն պաշտոնապես կմիանա «Նյուքասլին» հուլիսի 1-ին և 2023/24 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի հոլանդական «Ֆեյենորդում»:
Յանկուբան հիանալի մրցաշրջան անցկացրեց այս սեզոնում՝ «Օդենսեի» կազմում Դանիայի առաջնության 17 խաղում խփելով 4 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում:
«Մենք շատ ուրախ ենք, որ «Նյուքասլում» ունենք այնպիսի հսկայական պոտենցիալ ունեցող խաղացող, ինչպիսին Յանկուբան է: Նա չափազանց լավն է, և դա ցույց տվեց Դանիայում իր առաջին ամբողջական մրցաշրջանում։ Իրեն խոստումնալից կարիերա է սպասվում», – ասել է «կաչաղակների» սպորտային տնօրեն Դեն Էշվորթը 18 տարեկան գամբիացու մասին։