«Նյուքասլ Յունայթեդը» պատրաստ է միանալ «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի համար մղվող պայքարին:
Մինչ այժմ «Յունայթեդը» համարվում է գլխավոր հավակնորդը Կիմի համար մղվող պայքարում, ով 26 ամյա հարավկորեացի ֆուտբոլիստին տեսնում է որպես իր թիմի ավագ Հարի Մագուայռի փոխարինող:
Սակայն talkSPORT-ը իր բացառիկ հոդվածում պնդում է, որ «Նյուքասլը» պատրաստ է Կիմի համար պայքարում մրցակցել «կարմիր սատանաների» հետ, ում օգնությամբ «կաչաղակները» ցանկանում են ուժեղացնել իրենց կազմը Չեմպիոնների լիգայի մասնակցության համար։
Կիմը Եվրոպա է միայն 2021 թվականին՝ 3 միլիոն ֆունտով տեղափոխվելով «Ֆեներբախչե»։ Այժմ հարավկորեացին հասանելի է ֆիքսված գնով՝ 42 միլիոն ֆունտ ստեռլինգով, որը նրա պայմանագրում նշված է որպես ազատման կետ:
Ընթացիկ մրցաշրջանում Կիմը 45 հանդիպման է մասնակցել «Նապոլիի» կազմում՝ խփելով երկու գոլ՝ նվաճելով Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը: