«Նյուքասլը» առաջընթաց է գրանցել իր կիսապաշտպան Բրունո Գիմարայնսի հետ նոր պայմանագրի շուրջ տարվող բանակցություններում:
Գիմարայնսը ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպաններից մեկի համբավ է վաստակել 2022 թվականի հունվարին «Լիոնից» 40 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո:
Անցած ամառ Գիմարայնսին փորձում էին ձեռք բերել «Լիվերպուլը» և «Բարսելոնան», սակայն «Նյուքասլին» հաջողվեց պաշտպանել իր առանցքային խաղացողին մեծ ակումբների հետաքրքրություններից:
Այժմ «Նյուքասլը» ցանկանում է պարգևատրել Գիմարայնսին իր ցուցադրած լավ խաղի համար: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդած տեղեկության, «կաչաղակները» Բրունոյի հետ համագործակցությունը երկարաձգելու շուրջ բանակցությունները կտրուկ արագացել են վերջին 10 օրվա ընթացքում:
Այս պահին արդեն կարելի է ասել, որ 25 ամյա բրազիլացին նոր պայմանագիր կնքելու շեմին է։ Կողմերը դեռ պետք է պայմանավորվեն մի շարք մանրամասների շուրջ՝ նախքան գործարքի վերջնական կնքումը։