«Նյուքասլ Յունայթեդի» երկրպագուները լայնամասշտաբ բողքի ակցիա են պատրաստում գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի հրաժարականի պահանջով:
Ինչպես արդեն գիտենք, շաբաթ օրը «Հալլ Սիթիի» դեմ խաղը՝ պարտության դեպքում կարող է դառնալ «կաչաղակների» ղեկին Պարդյուի վերջին հանդիպումը: Անգամ անձամբ Պարդյուն վստահ չէ, որ կշարունակի աշխատել «Սեյնտ Ջեյմս Պարկում»:
Այդ խաղին «Նյուքասլի» երկրպագուները պատրաստվում են ներկայանալ ավելի քան 200 պաստառով և մոտ 15 հզր հատ A4 ֆորմատի թղթերով, որոնցով կփորձեն ակումբի ղեկավար Մայք Էշլիի ուշադրությունն ուղղել Պարդյուի հեռացման վրա:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «կաչաղակների» երկրպագուներն իրենց մտադրության մասին արդեն տեղյակ են պահել տեղի ոստիկանությանը և ակումբին: