«Նյուքասլի» հազարավոր երկրպագուներ շքերթ են կազմակերպել Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում Լիգայի գավաթի եզրափակչից առաջ:
Արդեն կիրակի օրը «Նյուքասլը» Ուեմբլիում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ՝ փորձելով նվաճել իր առաջին գավաթը 1955 թվականից ի վեր:
Ամենայն հավանականությամբ Էդդի Հաուի թիմը անհավանական աջակցություն կունենա ոչ միայն Ուեմբլիում, այլև դրանից դուրս, ինչի մասին է վկայում եզրափակչի նախօրեին մայրաքաղաքում հսկայական քանակությամբ գծավոր շապիկները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, շաբաթ օրը Թրաֆալգարի հրապարակը պարզապես վերածվել է «սև ու սպիտակ ծովի»։ «Կաչաղակների» երկրպագուների շքերթը շարունակվում է մինչ օրս։