«Նյուքասլն» ընտրել է իր նոր տիտղոսային հովանավորին, ով տարեկան 25 մլն ֆունտ կվճարի ակումբին:
Այս մրցաշրջանը լավագույնն է «Նյուքասլի» համար վերջին տասնամյակների ընթացքում: Էդդի Հաուի թիմը Պրեմիեր լիգայում երրորդ տեղում է և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություններ ունի։
«Նյուքասլի» ներկայիս տիտղոսային հովանավորը Fun88-ն է, որի հետ «կաչաղակները» ունեն տարեկան 8 միլիոն ֆունտ գնահատվող պայմանագիր, որը կնքվել էր մինչև ակումբի սեփականատերերի փոփոխությունը:
Ըստ The Times-ի՝ Fun88-ի տեղը շուտով կզբաղեցնի մերձավորարևելյան մի ընկերություն, որի անունը հաջորդ ամիս հայտնի կլինի:
Այս պահին հայտնի է, որ «Նյուքասլն» իր նոր տիտղոսային հովանավորից կստանա երեք անգամ ավելի շատ, քան Fun88-ից, և սա ակումբի առաջընթացի արտացոլումն է: