Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի հերթական խաղում «Նյուքասլը» հյուրընկալեց «Էվերթոնին»:
Դևիդ Մոյեսի թիմը անչափ կարևոր խաղում կարողացավ կամային հաղթանակ տանել:
Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց «կաչաղակների» սենեգալցի հարձակվող Պապիս Սիսեն: Սակայն կամային հատկանիշներով աչքի ընկնող «Էվերթոնը» առաջին խաղակեսում կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ խաղի 60-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը: Մերսիսայդյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Լեյթոն Բեյնսը և Վիկտոր Անիչեբեն:
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» շրջանցեց «Արսենալին» և տեղափոխվեց 5-րդ հորիզոնական:
Գոլեր. Սիսե՝ 2ր, Բեյնս՝ 43ր, Անիչեբե՝ 60ր