• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նոթինգհեմ Ֆորեստը» պաշտոնանկ է արել իր մարզական տնօրենին

«Նոթինգհեմ Ֆորեստը» պաշտոնանկ է արել իր մարզական տնօրեն Ֆիլիպո Ջիրալդիին ակումբում ընդամենը վեց ամիս աշխատելուց հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին, երբ Սթիվ Կուպերի տեղը առաջին անգամ հայտնվեց վտանգի տակ, «անտառայինները» նոր պայմանագիր կնքեցին իրենց գլխավոր մարզչի հետ և աշխատանքից ազատեցին մարզական բաժնի ղեկավարին և գլխավոր սկաուտին։

Վերջերս նորից լուրեր տարածվեցին, որ Կուպերը կարող է հեռացվել աշխատանքից, սակայն «Ֆորեստի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը հրապարակայնորեն իր աջակցություն հայտնեց ուելսցի մարզչին:

Դրանից հետո Մարինակիսը ակումբից հեռացրեց Ջիրալդիին, ով նոր էր աշխատանքի անցել հոկտեմբերին։

Ինչպես ամառային պատուհանի ժամանակ, հունվարին «Ֆորեստը» շատ ակտիվ էր տրանսֆերային շուկայում, բայց այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսիք են Քրիս Վուդը, Ջոնջո Շելվին, Գուստավո Սկապան և Դանիլոն, մինչ այժմ ձախողվել են, և ակումբը գտել է մեղավորին: