Անգլիայի գավաթի 3-րդ փուլում Չեմպիոնշիփում հանդես եկող «Նոթինգհեմ Ֆորեստը» հյուրընկալել էր Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Նոթինգհեմցիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին լոնդոնցիների դարպասը և դուրս եկան հաջորդ փուլ:
Ավելացնենք, որ այս պահին «Նոթինգհեմը» գտնվում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: