«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է իր հարձակվող Գրանտ Հոլթին «Ուիգան Ատլետիկին» վաճառելու մասին: Տարբեր աղբյուրների համաձայն, գործարքը գնահատվում է 2-4 մլն ֆունտ:
32-ամյա Հոլթը Օուեն Քոյլի հերթական ձեռքբերումն է «Ուիգանում»: Հոլթը Անգլիայի գավաթակրի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել և վերցրել է 9 համարի մարզաշապիկը:
-Սա ֆանտաստիկ տրանսֆեր էր ակումբի համար: Գրանտը ապացուցել է գոլեր խփելու կարողությունը և նա ընդունակ է նոր բան տալ մեր թիմին,- ասել է Քոյլը: