Դավիդ Վագները նշանակվել է՝ Չեմպիոնշիփը ներկայացնող «Նորվիչի», գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին «Նորվիչը» բաժանվեց Դին Սմիթից, ով Չեմպիոնշիփի վերջին 13 հանդիպումներում տարավ ընդամենը 3 հաղթանակ:
Այժմ «դեղձանիկներին» կմարզի Վագները, ով 12 ամսով երկարաձգվող պայմանագիր է կնքել:
51 ամյա գերմանացին Անգլիայում հայտնի է «Հադերսֆիլդում» իր աշխատանքով, որին 2016/17 մրցաշրջանի վերջում բարձրացրեց Պրեմիեր լիգա։
Պրեմիեր լիգա հասնելու նույն խնդիրն է Վագների առջև «Նորվիչ Սիթիում», ով այս պահին Չեմպիոնշիփում 11-րդն է 12-րդին գերազանցունմ է ընդամենը մեկ միավորով:
Ավելացնենք, որ բացի «Հադերսֆիլդից», Դավիդը հնարավորություն է ունեցել աշխատել նաև «Շալկե 04»-ի և «Յանգ Բոյզի» հետ։