Երեկ գիշերը «Սանդերլենդը» հաղթելով «Վեստ Բրոմվիչին» (2:0)՝ ապահովեց իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում, միաժամանակ «Նորվիչին» ուղարկեց Չեմպիոնշիփ:
«Սև կատուները», ովքեր վերջին խաղերում հաղթեցին «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքի խաղացին, ոչ մի խնդիր չունեցան նաև «Վեստ Բրոմվիչի» հետ:
Այժմ «Ֆուլհեմին» և «Քարդիֆին» միացավ «Նորվիչը» և այս ակումբները հաջորդ մրցաշրջանը կսկսեն Անգլիայի երկրորդ դիվիզիոնում: «Նորվիչին» միավորներով մոտ է «Վեստ Բրոմվիչը», որը 3 միավորոր ավել ունի, սակայն խփած և բաց թողած գոլերի տարբերությունը (-15) է՝ «Նորվիչի» (-32)-ի համեմատ: