Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:
Մանկունյանցիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան և բարելավեցին իրենց տեղը մրցաշարային աղյուսակում: Խաղի միակ գնդակը 57-րդ րոպեին խփեց Դենիել Ուելբեքը:
Այս հաղթանակից հետո Դևիդ Մոյեսի սաները բարձրացան 6-րդ հորիզոնական:
Գոլ. Ուելբեք՝ 57ր: