Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի այսօրվա վերջին խաղում միմյանց էին հանդիպել «Նորվիչ Սիթին» և «Վեստ Հեմ Յունայթեդը»:
Քրիս Հյութոնի սաները երկար ընդմիջումից հետո կարողացան հաղթանակ տանել՝ չնայած որ առաջինը գնդակ բաց թողեցին: Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան Գարի Հուպերը, Ռոբերտ Սնոդգրասը և Լերոյ Ֆերը, իսկ հյուրերի միակ գնդակը խփեց Մորիսոն Ռավելը:
Այս հաղթանակից հետո «Նորվիչը» բարձրացավ 15-րդ հորիզոնական:
Գոլեր․ Ռավել՝ 32ր, Հուպեր՝ 54ր (11մ), Սնոդգրաս՝ 72ր, Ֆեր՝ 90ր: