• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նունիեսը բացատրել է, թե ինչո՞ւ է «զայրացած» մտել փոխարինման «Նյուքասլի» դեմ խաղում

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունիեսը բացատրել է, թե ինչո՞ւ է «զայրացած» փոխարինման դուրս եկել «Նյուքասլի» դեմ խաղում:

Նունիեսի դուբլ շնորհիվ «Լիվերպուլը» կարողացավ կամային հաղթանակ տանել անցած կիրակի Սենտ Ջեյմս Պարկում անցկացված խաղում: Հատկանշական է, որ իրենց երկու գոլերն էլ «կարմիրները» խփել են տասը հոգով խաղալու ժամանակ։

Սա անընդմեջ երրորդ հանդիպումն էր, որում Նունիեսը բավարարվում էր փոխարինման դուրս գալով, ուստի Դարվինը չափազանց մոտիվացված էր և էմոցիոնալ կերպով էր տոնում իր խփած գոլերը։

«Այն րոպեներին, երբ խաղում եմ, միշտ փորձում եմ առավելագույնը անել, երբ պահեստայինների նստարանին իմ հերթն է հասնում, ես բարկանում եմ, բայց լավ իմաստով, քանի որ միշտ ցանկանում եմ իմ կարողությունները ցուցադրել»:

«Հանդիպումից հետո ես և Կլոպը գրկախառնվեցինք, և դա ցույց է տալիս, որ մենք լավ հարաբերություններ ունենք: Ես շատ գոհ եմ այս պահից: Ես միշտ պատրաստվում եմ լավագույնս ցուցադրել ինձ, երբ հնարավորություն եմ ստանում»,- ասել է Նունիեսը ուրուգվայական պարբերականին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր