• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շադլին բուժզննում է անցնում «Տոտտենհեմում»

Նասեր Շադլի«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Տվենտեի» և Բելգիայի հավաքականի վինգեր Նասեր Շադլիի ձեռքբերման մասին: Գործարքի արժեքը չի հաղորդվում:

23-ամյա Շադլին արդեն մեկնել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և կստորագրի պայմանագիրը, որից անմիջապես հետո կմեկնի Հոնկոնգ, որտեղ Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը պատրաստվում է մասնակցել Barclays Asia Trophy մինի-մրցաշարին:

Շադլին, ով կարող է խաղալ երկու եզրերում էլ, դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտտենհեմի» երկրորդ ձեռքբերումը՝ Պաուլինյոյից հետո: «Ուայթ Հարթ Լեյնում» հարմարվել նրան կօգնեն իր հայրենակիցներ Յան Վերտոնգենը և Մուսա Դեմբելեն:

Շադլին երեք հաջող մրցաշրջան է անցկացրել «Տվենտեյում», որից երկուսում դարձել է Հոլանդիայի չեմպիոն: Նասերի ծառայություններով հետաքրքրվում էին «Սուոնսի Սիթին» և «Աստոն Վիլլան»: Շադլին Չեմպիոնների Լիգայի 2010/11 մրցաշրջանի խմբային փուլում «Տոտտենհեմի» դարպասը գրավեց տնային և արտագնա խաղերում:

Հետաքրքիր փաստեր