«Նյուքասլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին սրունքի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև երկու ամիս:
Այս մրցաշրջանը չափազանց անհաջող էր Շելվիի համար, ով բաց թողեց առաջին երկու ամիսները ազդրի հետ կապված խնդիրների պատճառով:
Պրեմիեր լիգայի շրջանակներում 30 ամյա անգլիացին կարողացավ փոխարինման դուրս գալ ընդամենը երեք անգամ՝ ընդհանուր առմամբ խաղալով կես ժամից մի փոքր ավելի:
Շելվին դուրս մնաց «Նյուքասլի» կազմից «Լեսթերի» դեմ «Boxing Day»-ում, և The Athletic-ը դա վերագրեց նոր վնասվածքի հետ: Ջոնջոյի ապաքինումը կտևի վեցից ութ շաբաթ:
Բացի այդ, Շելվիի պայմանագիրը «կաչաղակների» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։