«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Շեյն Լոնգը հիանալի հարաբերությունների մեջ է գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկի հետ: Հենց այդ պատճառով էլ նա ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Լոնգն ակումբի առանցքային խաղացողներից է: Բոլոր առաջնություններում նա խփել է 10 գնդակ: Այժմ Շեյնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը, որը լրանալու է մեկ տարուց, իսկ պատճառն ըստ Լոնգի Քլարկն է:
-Ես երջանիկ եմ այստեղ: Ինձ դուր է գալիս խաղալ այս մարզչի գլխավորությամբ:
Քլարկը հիանալի է կատարում իր աշխատանքը, իսկ ես շատ բան եմ սովորում նրանից ամեն շաբաթ: Ընտանիքիս նույնպես դուր է գալիս այստեղ, այնպես որ չեմ ցանկանում հեռանալ այստեղից,- հայտնել է Լոնգը: Express and Star