«Աստոն Վիլլայի» դարպասապահ Շեյ Գիվենը ոչ բավարար խաղային պրակտիկայի պատճառով ցանկություն է հայտնել լքել ակումբը:
Արդեն ավարտված մրցաշրջանում 37-ամյա իռլանդացին մրցակցությունում իր տեղը զիջեց ավելի երիտասարդ Բրեդ Գուզանին: Իսկ այդ կարգավիճակը Գիվենին չի գոհացնում:
-Ես հանդիպում եմ ունեցել Պոլ Լամբերտի հետ: Մենք համաձայնվեցինք, որ ես կխաղամ հիմնական կազմում, բայց դա տեղի չունեցավ,- Գիվենի խոսքերն է մեջբերում The Independent պարբերականը: