«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տեղեկացրել է, որ թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնին վերջապես լուծեց առողջական բոլոր խնդիրները և Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպմանը կկարողանա մասնակցել:
Հիշեցնենք, որ լեհ դարպասապահը բացակայում է սեպտեմբերի կեսերից: Սպասվում է, որ Շեսնին արդեն շաբաթ օրը դաշտ դուրս կգա «Ֆուլհեմ»-ի դեմ խաղում:
Վենգերը նաև հույս է հայտնել, որ թիմին կկարողանան օգնել Աարոն Ռեմսին և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը: Sky Sports