«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին չի թաքցնում Անգլիայի գավաթի եզրափակչին մասնակցելու իր ցանկությունը:
Սպասվում է, որ «Հալլ Սիթիի» դեմ այդ դիմակայությանը, որը տեղի կունենա մայիսի 17-ին՝ «Ուեմբլի» մարազադաշտում, «զինագործների» դարպասը կպաշտպանի Լուկաշ Ֆաբիանսկին, ով կիսաեզրափակչում փայլուն խաղ ցուցադրեց՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ետ մղելով 2 գնդակ:
-Ուրախ կլինեմ, եթե խաղամ, սակայն դա պետք է մարզիչը որոշի: Դա միայն նրանից է կախված: Կարծում եմ՝ Լուկաշը լավ խաղաց և արժանի է գովեստի: Հուսով եմ, որ մենք կնվաճենք այդ տիտղոսը,- ասել է Շեսնին: Goal